Բուլղարիայի նախագահը կարևորում է Հարավային Կովկասի կայունությունն ու անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիան կարևորում է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ պետական այցով Սոֆիա ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների համար հայտարարության ժամանակ։

«Մեզ համար կարևոր է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Առանց կայունության չի կարող լինել բարգավաճում։

Մենք նաև սատարում ենք Հայաստանի և ԵՄ հարաբերություններին»,- ասաց նախագահ Ռադևը։

Նա միջազգային հարաբերությունների ներկայիս դժվարին պայմաններում իսկական արժեք անվանեց հայ-բուլղարական բարեկամությունը՝ ընդգծելով․ «Մենք, առաջնորդվելով մեր ժողովուրդների ցանկությամբ, պարտավոր ենք խորացնել ժամանակի փորձությունը անցած բարեկամության և համագործակցության վրա խարսխված կապերը»։

Բուլղարիայի նախագահը խոսեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք կարող ենք և պետք է շատ ավելին անենք` երկկողմ հարաբերությունների հսկայական ներուժը զարգացնելու համար: Սա նշանակում է էլ ավելի ուժեղ փոխգործակցություն առևտրի, տնտեսության, ներդրումների, տրանսպորտի, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում»,- ասաց նա:

Ռադևը կարևորեց նաև համատեղ տնտեսական և առևտրի պալատի ստեղծման մասին հուշագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների բիզնեսի զարգացմանն ու մերձեցմանը։

Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրեցին նաև երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն` կարևորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում նման խորհրդանշական այցը, որը պետք է լրացուցիչ խթան հաղորդի երկկողմ կապերին։

Հայերեն العربية English Русский Türkçe

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Պերուն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի պակասի սպառնալիքի պատճառով

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար