Հասարակական

Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կինոնկարը մրցանակի է արժանացել միջազգային կինոփառատոնում

1 րոպեի ընթերցում

Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կինոնկարը մրցանակի է արժանացել միջազգային կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ֆինանսական աջակցություն ստացած դեբյուտանտ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» կարճամետրաժ ֆիլմը Կիպրոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում 2-րդ մրցանակի է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում Է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Արտադրող ընկերությունը «Pose Media»-ն է, ռեժիսորն ու սցենարի հեղինակն Օվսաննա Շեկոյանն է, պրոդյուսերն ու բեմադրող օպերատորն Անդրանիկ Սահակյանն է:

Րաֆֆին ֆիզկուլտուրայի երիտասարդ ուսուցիչ է փոքր գյուղի դպրոցում: Նրա սովորական առօրյայում ամեն ինչ փոխվում է, երբ դասի ժամանակ երեխաներից մեկն ուշագնաց է լինում: Իրավիճակն ավելի է լարվում, երբ Րաֆֆին խոստովանում է, որ երեխաները, որպես նախավարժանք, ձեռքերի վրա գլխիվար կանգնելիս են եղել զրոյից ցածր ջերմաստիճան ունեցող մարզասրահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում