Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին կողմ քվեարկեց մայրաքաղաքի մի շարք հասցեներում հուշատախտակներ տեղադրելու մասին առաջարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տերյան փողոց հ.19 հասցեում կփակցվի ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Սերգեյ Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է փակցնել Բաղրամյան պողոտայի հ. 30 հասցեում, հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը` Մաշտոցի պողոտայի հ. 17 հասցեում, իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Հայկի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Սայաթ-Նովայի պողոտա հ. 25 հասցեում:

Հայերեն

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս