Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։

«Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը»,- ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը:

«Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի եւ հեռավորության զենքեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են Ջերմուկի առողջարանը, հյուրատներ, ճանապարհներ: Հարվածներ են հասցվել նաեւ Կեչուտի գերեզմանատանը՝ այդ ձեւով փորձելով նաեւ հոգեբանական ազդեցություն գործել տեղի բնակչության վրա: Հակառակորդը կիրառել է նաեւ կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով»,- հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերն այցի ընթացքում նշել է. «Ժնեւում ընդունել ենք բանաձեւ, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարեւոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլեւ՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ միջազգային իրավունք»:

Նշվում է, որ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը կարեւորել է այն հանգամանքը, որ իրենք Ջերմուկում են դեպքերից շատ կարճ ժամանակ անց: Նրա խոսքով՝ իրենք կանգնած են ոչ միայն խորհրդարանական գործընկերների, այլ նաեւ՝ հայ ժողովրդի կողքին:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի խոսքով՝ առանձնապես տուժել են քաղաքային լանդշաֆտն ու անտառածածկը: Նա հավելել է, որ, չնայած իրավիճակին, կարողանում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ:

Շվեյցարացի պատգամավորները կարեւորել են տեղի ունեցածը սեփական աչքերով տեսնելն ու այդ ամենի մասին տեղեկատվությունը գործընկերներին փոխանցելը:

Հայերեն العربية English Español Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան