Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը գրքերի հրատարակմամբ և «Հոգևորականը» միջոցառմամբ նշեց լուսավորչի տարեդարձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, մանկավարժ, արևելահայ աշխարհաբարգրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան առթիվ հոկտեմբերի 17-ին լուսավորչի տուն-թանգարանում կազմակերպվել էր «Հոգևորականը» խորագրով միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը հնչեցին Խաչատուր Աբովյանի հոգևոր և կրոնադաստիարակչական բնույթի ասույթները, մասնագետներն անդրադարձան Աբովյանի հոգևորականի կերպարին և գործունեությանը, հնչեց հոգևոր երաժշտություն և ներկայացվեցին հեղինակ Աստղիկ Սողոյանի «Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը» մենագրությունն ու հեղինակ-կազմող Արևիկ Ստամբոլցյանի «Լուսավորչի դասերը» գիրքը:

Տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց՝ Աբովյանն այնքան բազմաժանր ստեղծագործող է եղել և հարուստ ժառանգություն թողել, որ թեմաների պակաս երբեք չի լինում: Այս անգամ անդրադառնում են Աբովյան հոգևորականին, քանի որ հասարակության մեջ թյուր ալիք կա, թե Աբովյանը եկեղեցականների կողմից մերժված էր, ինչը սխալ է, և դա շտկելու պատասխանատվությունը տուն-թանգարանի ուսերին է դրված: «Աբովյանը եղել է հոգևորական, միշտ հավատարիմ է մնացել եկեղեցուն, անգամ նրա ամուսնական պայմանագրում նշված է եղել, որ իր կինն ազատ դավանելու իրավունք ունի, սակայն զավակները պետք է Հայ առաքելական եկեղեցում մկրտվեն ու դավանեն հայ եկեղեցուն»,-պատմեց Խոջամիրյանը:

Խոսելով «Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը» մենագրության մասին՝ նա շեշտեց՝ Սողոյանն իսկապես գիտական մեծ աշխատանք է կատարել, և գիրքը բացառիկ է նրանով, որ տասնյակ տարիներ Աբովյանի, նրա ստեղծագործությունների վերաբերյալ այդ մակարդակի մենագրություն չի հրապարակվել: «Աստղիկ Սողոյանը համակողմանիորեն ուսումնասիրել է Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների կառուցվածքը: Հեղինակի ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Աբովյանի՝ հանրության լայն շրջանակին ծանոթ գործերը, այլև այլ ստեղծագործություններ, որոնք ավելի քիչ հայտնի են ընթերցողներին»,-նշեց տուն-թանգարանի տնօրենը:

Ըստ Խոջամիրյանի՝ գիրքը հետաքրքրելու է ոչ միայն գրականագետներին ու աբովյանագետներին, այլև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են գրական ստեղծագործությունների կառուցվածքով:

Իսկ Արևիկ Ստամբոլցյանի «Լուսավորչի դասերը» գրքում ներառված են Աբովյանի թևավոր խոսքերը, որոնց կարիքը, ըստ Խոջամիրյանի, այսօր շատ կա, քանի որ դրանք գոտեպնդող են, ոգեշնչող: Գիրքը լույս ընծայելը տուն-թանգարանի նախաձեռնությունն է եղել:

Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի գործունեությունը ծավալուն է. այն փորձում է կրթական, ժամանցային ծրագրերի, գիտական հրատարակությունների միջոցով հանրահռչակել Աբովյանին և նրա գործունեությունը:

«Տուն-թանգարանի այգում ևս կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, խարույկի երեկոներ, դասական, ջազ երաժշտության երեկոներ, տիկնիկային և այլ ներկայացումներ են խաղում: Բոլոր միջոցառումների կարևորագույն առաքելությունը Խաչատուր Աբովյանի ժառանգությունը ներկայացնելն ու պատգամները տեղ հասցնելն է: Տուն-թանգարանի պարտքն է իրականացնել Աբովյանի երազանքը, որն էր տեսնել կիրթ հասարակություն, ձևավորել քաղաքացիական գիտակցում: Նա չէր երազում, որ իրեն ճանաչեն, այլ ուզում էր, որ իր պատգամները հասնեն սերունդներին»,-եզրափակեց Սյուզաննա Խոջամիրյանը:

Հայերեն Español

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից