Պաշտոնական

Կոչ եմ անում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Կոչ եմ անում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են հայտնում են ՀՀ ԱԺ-ից, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձեւաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս հայտնելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսում մոտ ապագայում Բրազիլիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման վերաբերյալ:

Կողմերը փաստել են բազմոլորտ համագործակցության կարեւորության եւ դրան նպաստելու քայլերի իրականացման մասին:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային եւ դրա հետեւանքներին վերաբերող մանրամասներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային գործընկերներին կոչ է անում խստորեն եւ հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում