Մամիկոն Ղարիբյանը «Yerevan Open» -ի առաջատարներից է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շարունակվում է«YerevanOpen»շախմատային միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցաշարում կայացել են6-րդ տուրի պարտիաները:Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել ենԿլեմենտ Սուչևը, Ալեքսեյ Գուգանովը: Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսել են Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Կոտանջյանը, Լևոն Բաբուջյանը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 4 շախմատիստներ են, որոնցից մեկը Մամիկոն Ղարիբյանն է:
«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին: