Ալեն Սիմոնյանի տվյալներով Ադրբեջանը իր իսկ սանձազերծած ագրեսիայի պատճառով 431 զոհ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տվյալներով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի զոհերի թիվը 431 է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այո, մենք ունեցանք զոհեր, մեր հակառակորդը ունեցավ ավելի շատ զոհեր: Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք՝ թեկուզ զոհվելով: Կարծում եմ, Ադրբեջանի ագրեսիան մի քանի նպատակ է ունեցել՝ մաքսիմում և մինիմում: Մաքսիմում նպատակը եղել է հնարավորինս շատ տարածքային առավելություն ունենալը, իսկ մինիմումը՝ ստուգել, տեսնել հայկական բանակի մարտունակությունը: Այն փաստը, որ Ադրբեջանը հենց առաջին ժամերին հայտարարեց, որ 70 զոհ ունի, խոսում է նրա մասին, որ իրենց զոհերի թիվը շատ ավելի շատ է: Իմ տվյալներով՝ նրանց զոհերի քանակը 431 է»,- ասաց Սիմոնյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը լայնածավալ հարձակում էր սկսել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով: Ռազմական գործողությունները շարունակվել են մինչև սեպտեմբերի 14-ը, ինչի հետևանքով հայկական կողմի զոհերի ու անհետ կորածների թիվը 207 է: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 80 զոհի մասին:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին