Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Արցախի պատվիրակության հետ հանդիպումից

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Արցախի պատվիրակության հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հաղորդեց Արցախից ժամանած պատվիրակության հետ հանդիպումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Արցախի պատվիրակությունը բավարարված էր հանդիպման արդյունքից:

«Այդ շփումները առաջին անգամ չեն: Ճիշտ է, գործընկերներ կան, որոնց հետ նման ձևաչափով առաջին անգամ է շփումը, բայց շփումները մշտապես կան: Քննարկեցինք Մոսկվա կատարված իմ այցը, ներկայացրեցի հանդիպումները, քննարկումները: Պատասխանեցի հարցերին, որոնք հետաքրքրում էին, ինչպես նաև լսեցի մեր գործընկերներին և կարող եմ ասել, որ զուտ ձևաչափի առումով ինչ-որ նոր բան է, բայց որպես այդպիսին այդ շփումները գրեթե ամեն շաբաթ կան»,- ասաց Սիմոնյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է Հայաստանում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում