Հասարակական

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 14-ի առավոտյան ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընթացել է կառուցողական բովանդակային զրույց:

Նախարարությունից փոխանցեցին, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու է ոլորտը համակարգող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նախարար Դումանյանը չի կարող մասնակցել նիստին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով պայմանավորված:

Հոկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նախատեսված է գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ շրջանառվում է 3 բուհերի միավորման որոշում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում