Հասարակական

Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալի է կալանավորել. նրանցից երեքը հայ են

1 րոպեի ընթերցում

Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալի է կալանավորել. նրանցից երեքը հայ են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը:

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ղրիմի կամրջի պայթյունի գործով 8 ձերբակալվածների մասին: ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ձերբակալվածներն Ուկրաինայի, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում