«Փյունիկ»-ը պարտվեց «Ժալգիրիս»-ին և մնաց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության չորրորդ տուրում մրցակցի հարկի տակ պարտվեց «Ժալգիրիս»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղի հենց մեկնարկից «Ժալգիրիս»-ի ֆուտբոլիստները վերցրեցին նախաձեռնությունը և ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ «Փյունիկ»-ը որդեգրել էլ հակագրոհներով մրցակցին սպառնալու մարտավարությունը:

Առաջին խաղակեսի միջնամասում «Ժալգիրիս»-ը կարողացավ իր առավելությունը գոլի վերածել: 23-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆաբիեն Օրեգին: Բաց թողած գոլից հետո էլ »Փյունիկ»-ը շարունակում էր խաղալ նույն մարտավարությամբ, սակայն մեծ հաշվով մրցակցին ոչինչ առաջարկել չկարողացավ: Առաջին խաղակեսի վերջում երևանյան ակումբը ևս մեկ գնդակ բաց թողեց: 42-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռենանը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ անցնում էր նույն սցենարով, սակայն որոշ ժամանակ անց «Փյունիկ»-ը սկսեց ավելի ագրեսիվ գործել, ինչն էլ «Ժալգիրիս»-ի խաղացողներին հնարավորություն տվեց վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել: Լիտվական թիմը, օգտվելով այն հանգամանքից, որ «Փյունիկ»-ը մեծ ուժերով առաջ էր նետվում, մի քանի վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել չկարողացավ, փոխարենը 78-րդ րոպեին «Փյունիկ»-ը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Ժալգիրիս»-ի դարպասին, որը հստակ իրացրեց երկրորդ խաղակեսում փոխարինման մտած Արաս Օզբիլիսը:

Խփած գոլից հետո «Փյունիկ»-ը նետվեց առաջ խաղը փրկելու համար, սակայն երևանյան թիմի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով:

Չորրորդ տուրից հետո «Փյունիկ»-ը 6 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Շվեյցարական «Բազել»-ն ունի 7 միավոր և առաջատարն է, 5 միավոր ունի Բրատիսլավայի «Սլովան»-ը, 4 միավոր՝ «Ժալգիրիս»-ը:

Հայերեն Русский

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները