Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԱԱԾ-ում․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում, նաև հանրային ծառայության այլ ոլորտներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք որոշում ունենք, որ ատեստավորման համակարգը պետք է ներդնենք ոստիկանությունում՝ ներքին գործերի նախարարության հիմնադրման տրամաբանության մեջ, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում և առաջին հերթին մեր բոլոր հատուկ ծառայություններում։ Նաև հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում թեմային կանդրադառնանք նաև հանրային ծառայության այլ ոլորտների պարագայում։ Ուրախ եմ, որ նման բանաձև ենք գտել, մնում է, որ բանաձևի կիրարկման գործընթացի ժամանակ այն չվարկաբեկվի։ Սա չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն English Français Русский

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել

Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

Դավիթ Ղազինյանը ներկայացրել է, թե որ դեպքում են պատրաստ նոր խորհրդարանում համագործակցել իշխող ուժի հետ

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ