Բրյուսվի համալսարանը դիմելու է ԿԳՄՍ`համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասադուլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:

«Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հիմա աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև մեր հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի քննարկենք հարցը»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը իրենց հետ չի քննարկվել:

«Համալսարանը 90 տարվա պատմություն ունի և իր ուրույն դիրքն ունի բարձրագույն կրթական համակարգում: Մենք չենք ցանկանում, որ մեր համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի, որևէ սցենարով: Բոլորս այս հարցում միակարծիք ենք, և այս հարցը պետք է քննարկվի: Ես խնդրում եմ, որ ուսանողները 50 հոգի պատվիրակեն, ովքեր քննարկումը կվարեն նախարարության և կառավարության աշխատակիցների հետ: Դասախոսական աշխատակազմը ևս կմասնակցի այդ քննարկումներին»,-ասաց բուհի ռեկտորը:

ԿԳՄՍՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի հետ կապված:

Հայերեն English Français

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը