Քաղաքականություն

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշնանային նստաշրջանի լիագումար նիստն անցկացվում է հոկտեմբերի 10-14-ը:

Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ վեհաժողովը նաև դեբատներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների, այդ թվում բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում