Մշակույթ

Հայ դերասանի մասնակցությամբ մոնոներկայացումը միջազգային փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

1 րոպեի ընթերցում

Հայ դերասանի մասնակցությամբ մոնոներկայացումը միջազգային փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասաններ Արմեն Քուշկյանն ու Գոռ Համբարձումյանը հոկտեմբերի 5-8-ը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած ATSPINDIS միջազգային թատերական XVIII փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, իսկ Գոռ Համբարձումյանը հանդես է եկել «MENախոսություն» մոնոներկայացմամբ, որի ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է: Այն «Արմմոնո» փառատոնի նախագիծն է:

Հայկական պատվիրակության կազմում է եղել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

«Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի մատուցմամբ արժանացել է փորձագետների, հանդիսատեսի բարձր գնահատականին և արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակներից մեկին՝ «Հանդիսատեսի համակրանք»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում