Սպորտ

Սամուել Սևյանը ԱՄՆ առաջնության երկրորդ տեղում է

1 րոպեի ընթերցում

Սամուել Սևյանը ԱՄՆ առաջնության երկրորդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը,որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Նա այս անգամ մրցում էր Ռայ Ռոբսոնի հետ: Իր պարտիան խաղաղ արդյունքով է ավարտել նաև Սամուել Սևյանը: Նրա մրցակիցը Վոնդեր Լիանգ էր:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է, ով ունի 3 միավոր: 2,5 միավորով երկրորդ տեղում Սամուել Սևյանն է:

Արոնյանը 2 միավորով 4-րդ տեղում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում