1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) բացվել է «Խստաշունչ ոճ» ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Միր իսկուստվա» և այլ գեղարվեստական միավորումների նկարիչների հայտնի կտավներից բացի թանգարանի հավաքածուում պահվում են 1950-1960-ականների սահմանագծին լայն տարածում ստացած «խստաշունչ ոճ» ուղղությանը հարող ստեղծագործություններ:
Ցուցահանդեսում ընդգրկվել են «խստաշունչ ոճ» ոճում ստեղծագործող այնպիսի վառ ներկայացուցիչների գեղանկարչական աշխատանքները, ինչիպիսիք են Վ.Ե. Պոպկովը և Պ.Ֆ. Նիկոնովը՝ Ի.Պ. Օբրոսովը:
Արամ Աբրահամյանի հավաքածուից ներկայացված աշխատանքները լի են զուսպ արտահայտչականությամբ: Էքսպոզիցիայի կազմակերպման գործում ներգրավված են երիտասարդ հայ նկարիչներ, որոնք ցուցահանդեսի համար հատուկ ստեղծել են կենտրոնական ինստալյացիա՝ այդպիսով վերաիմաստավորելով «խիստ ոճ»-ը և տալով դրան ժամանակակից հնչողություն: