Քաղաքականություն

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ վարչապետն ավելի վաղ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:

Պրահայում հոկտեմբերի 6-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում