Քաղաքականություն

Վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքը առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքը  առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս փուլում բավարարված է սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է շարունակել աշխատանքը, որպեսզի միջազգային արձագանքը լինի հետևողական : «Պարզ է, որ ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս , թե ինչպես մենք պիտի լուծենք այս խնդիրը, ինչպես հաղթահարենք իրավիճակը»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ իր գնահատմամբ վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքը առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել: «Այս առումով ես ուզում եմ հետևյալ գնահատականը տալ նաև, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ, որպեսզի մենք շարժվենք առաջ: Ես խոսել եմ 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու այդ կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը, այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար»,-ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:

«Այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում