ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում մամուլի ասուլիսի այս մասին ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այն տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է նա:

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:

«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», - հավելել է նա:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ եթե տեսանյութի իսկությանը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում։

Հայերեն English Français Русский

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Մոլդովայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ կունենա եվրահանձնակատար Մարթա Կոսը. Moldpres

Հղի կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը մեկնել է սառցե մայրցամաք. BTA

Ժաննա Անդրեասյանն ու Էդուարդո Վիլեգաս Մեխիասը քննարկել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները

Կատարի ափերի մոտ լցանավ է գնդակոծվել․ UKMTO