Դեկտեմբերին Երևանը կստանա 165 նոր ավտոբուս. քաղաքապետ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերին Երևան կժամանի 165 նոր ավտոբուս, ինչը, Երևանի քաղաքապետ Հրաչյա սարգսյանի գնահատմամբ, կմեղմացնի տրանսպորտի վիճակի խնդիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի «Ֆեյսբուք»-ի էջի գրառումից։

Նա տեղադրել է ավտոբուսների արտադրության մասին տեսանյութ՝ պարզաբանումով. «Հարգելի երևանցիներ, 165 ավտոբուսների արտադրությունն է, որը համաձայն պայմանագրի պետք է ժամանի Երևան այս տարվա դեկտեմբերին, որի ներկրումը, վստահաբար, կմեղմացնի տրանսպորտային վիճակի խնդիրը»։

Հայերեն Русский