Գավառի երաժշտական դպրոցի աշակերտ Սամվել Խաչատրյանը հաղթել է միջազգային մրցույթ-փառատոնում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Սամվել Խաչատրյանը հաղթող է ճանաչվել կայացած միջազգային մրցույթ-փառատոնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Անուշ Քոչարյանի սանն, ով սովորում է դաշնամուրային բաժնի 3-րդ դասարանում, մասնակցել է «Յունիվերս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ Դոգայի «Վալս» ստեղծագործությամբ արժանանալով 1-ին մրցանակի:

«Սամվել Խաչատրյանը, ով չնայած ընդամենը 7 տարեկան է, հիանալի նվագում է, նկարում, երգում, ասմունքում, ունի արտակարգ մտածողություն, գրում է երգեր, իր շնորհներով հիացնում բոլորիս։ Համոզված եմ, որ շատ շուտով նրա անունը կտարածվի Հայաստանով ու աշխարհի շատ երկրներով մեկ: Սա դեռ առաջին լուրջ հաջողությունն է, որ գրանցում է մեր աշակերտը։ Սպասենք նորանոր հաղթանակների»,-նշեց Անուշ Քոչարյանը։

Գավառի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ նույն մրցույթ-փառատոնին մասնակցել է նաեւ Գավառի արվեստի դպրոցի սան Ծառուկ Սաքեյանը եւ արժանացել երկրորդ կարգի մրցանակի՝ հանդես գալով Գիլլոկի «Ֆլամենկո» ստեղծագործության կատարմամբ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Español

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից