ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016-2021 թվականներին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ ՝ 1,35 միլիարդ դոլարից հասնելով 2,6 միլիարդի։ Ընդ որում, այդ աճը շատ հավասարակշռված է. գրեթե կրկնապատկվել է ինչպես Ռուսաստանի արտահանումը Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի ներկրումը Հայաստանից։ Առևտրի նման աճը հնարավոր է դարձել 2015 թվականին Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու շնորհիվ։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ: Նրանք նաև խոշոր հարկատուներ են, այսինքն ՝ զգալի չափով ապահովում են երկրի բյուջեի եկամտային մասը։

Մենք շահագրգռված ենք հետագայում ևս զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները։ Ռուսական բիզնեսը պատրաստ է զարգացման արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության ոլորտներում: Հայաստանի համար կարող են հետաքրքրություն ներկայացնել քաղաքացիներին թվային պետական ծառայությունների մատուցման ոլորտում մեր որոշումները»,- նշել է Օվերչուկը:

Հայերեն English Español Français Русский

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար