Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) առաջին օտարերկրյա գնորդն է:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցն է հաղորդում՝ հնդկական India Today հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել հայ-հնդկական ռազմական գործարքի թեմայով՝ նշելով, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանի Հանրապետությանը:

Հնդկական հեռուստաընկերությունը կարևոր հաջողություն է համարում Հայաստանի հետ գործարքը հնդկական ռազմարդյունաբերության համար: Վաճառված զինատեսակներից India Today-ն առաջին հերթին առանձնացրել է հնդկական արտադրության ռեակտիվ հրետանին՝ ընդգծելով, որ Հայաստանը «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդն է:

«Հնդկական զենքի արտահանումը տեղի է ունենում հայ-ադրբեջանական հակամարտության լույսի ներքո», - նկատել է հեռուստաալիքը:

Խոսելով «Պինակա»-ի տակտիկատեխնիկական բնութագրի մասին՝ հնդիկ հաղորդավարուհին նշում է, որ «Պինակա» ՀԿՌՀ-ն 44 վայրկանում կարող է 12 հրթիռ կրակել: «Պինակա»-ի հրթիռի հեռահարությունը 60 կիլոմետր է, հրթիռի երկարությունը 4950 մմ է, տրամաչափը՝ 214 մմ: «Պինակա»-ի նախագծումը սկսվել է 1981 թվականին, իսկ Հնդկաստանի զինված ուժերում այն սպառազինության է ընդունվել 1999 թվականին։

Ի դեպ, նշված ռեակտիվ համակարգերի անվանումն էլ խորհրդանշական իմաստ ունի: Ըստ հնդկական դիցաբանության՝ «Պինակա»-ն Շիվա աստծո երկնային աղեղն է:

Ավելի վաղ հնդկական The Economic Times օրաթերթը հաղորդել էր, որ Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր և զինամթերք կմատակարարի Հայաստանին: Նշվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ըստ հնդկական օրաթերթի՝ ստորագրված գործարքների արժեքը կազմում է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար:

Հայերեն English Español Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում