ՀՀ ԿԳՄՍՆ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Մեխիկոյում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը խթան կհանդիսանա օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման ուղղությամբ՝ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման և համատեղ ծրագրեր մշակելու համատեքստում:

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու չորս թեմաների՝ «Նորացված և ուժեղացված մշակութային քաղաքականությունը», «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման», «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ», «Ստեղծագործական տնտեսության ապագան»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովը» (Mondiacult 2022) իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հովանու ներքո և հյուրընկալվում է Մեքսիկայի կառավարության կողմից:

1982 թվականին Մեխիկոյում (Մեքսիկա) տեղի ունեցած առաջին Mondiacult մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովից քառասուն տարի և 1998 թվականին Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության զարգացման համաշխարհային կոնֆերանսից 24 տարի անց համաշխարհային համաժողովը նոր խթան կհաղորդի «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ քաղաքականության երկխոսությանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններից մեկն է:

MONDIACULT 2022-ը բացառիկ հնարավորություն է շարունակելու ընդհանուր օրակարգի կառուցումը, որտեղ մշակույթը գտնվում է համաշխարհային զարգացման օրակարգի կենտրոնում:

Համաժողովին կարելի է հետևել առցանց:

Հայերեն Español

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին