Մշակույթ

Հայ ռեժիսորի կինոնկարը հաղթել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում

1 րոպեի ընթերցում

Հայ ռեժիսորի կինոնկարը հաղթել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը Կաննի համաշխարհային կինոփառատոնում «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ արժանանալով մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը՝ Մանվել Սարիբեկյանը, օպերատորը Աշոտ Մկրտչյանն է, արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում