100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաև Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, փորձում է այնպես անել, որ ՀՀ-ին զենք չմատակարարվի. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստում:

«Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Մենք ունենք դեպքեր, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա իհարկե, ցավալի իրողություն է: Եվ մենք պետք է խորապես վերլուծենք այս իրադրությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ հայկական կողմը հրաժարվի իր պետականությունից, իր ինքնիշխանությունից, իր տարածքային ամբողջականությունից զիջումներ անի:

«Բայց, ուզում եմ նաև ընդգծել, որ՝ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,-ընդգծեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի