Պաշտոնական

Կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, որոնց հիման վրա առաջիկայում կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը։

Կառավարման խորհրդի կողմից հաստատվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի շրջանակում իրականացվող Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի շուրջ 8 կմ հատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարելով պայմանագիր կնքել մրցույթը հաղթած կապալառու կազմակերպության հետ։

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի ճանապարհային ցանցի արդիականացման և զարգացման հարցում Հյուսիս-հարավ ենթակառուցվածքային ծրագրի իրագործումն էլ ավելի մեծ կարևորություն և ռազմավարական նշանակություն է ստացել հատկապես առկա մարտահրավերների լույսի ներքո: Փոխվարչապետը հանձնարարել է բոլոր ջանքերը ներդնել ծրագրի սահուն և արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ ծրագրի կառավարման խորհուրդը շարունակում է իր ուշադրության և համակարգման ներքո պահել ծրագրին վերաբերող կարևոր հարցերն ու առաջարկել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին ցուցաբերել բավարար աջակցություն և ճկունություն՝ ծրագրին վերաբերող խնդիրների լուծման հարցում:

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր, որոնց վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Հայերեն Français

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար

Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում սպասվող փոփոխությունները

ԵՄ-ն պատրաստ է ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար

ԱՄՆ 60 կոնգրեսականներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Պուտինը «լուրջ» է անվանել Գրենլանդիան միացնելու ԱՄՆ-ի պլանները՝ նշելով, որ դա ՌԴ-ի հետ կապ չունի

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ

Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Սիմոն Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին

Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը

Podcast.«Ինժեներական քաղաք». նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի համար