ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավարի և խտրականության դեմ պայքարի կոմիտեի քարտուղարի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար, ԵԽ Երեխաների իրավունքների համակարգող Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Քրիստիննե Գրիգորյանը Ռեջինա Ջենսդոտիրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին և աշխատանքի հիմնական ուղղություններին, մանրամասներ ներկայացրել ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման նախաձեռնության ու դրա իրականացման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացքում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

«Տիկին Ջենսդոտիրը ողջունել է որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության ապահովմանն ուղղված Պաշտպանի նախաձեռնությունները և ներկայացրել ԵԽ գործիքակազմը՝ գնահատելու երեխաների մասնակցայնության ապահովման գործընթացը:

Ռեջինա Ջենսդոտիրը հետաքրքրվել է Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման խնդիրներով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող անչափահաս անձանց իրավունքներին առնչվող հարցերով:

Գրիգորյանը, ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում տեղ գտած փաստերը, ԵԽ երեխաների հարցերով համակարգողի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում ավելի քան 1400 երեխաների հիմնարար իրավունքների խախտումների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրավահավասարության ապահովման մասին համապարփակ օրենսդրության ընդունման, ատելության խոսքի դեմ պայքարին, ինչպես նաև ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելմանն ու պատասխանատվության սահմանմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցին՝ Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող ռազմական հանցագործություններն ուղիղ արդյունք են Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության սերմանման ու խթանման. այդ հանցագործություններն իրականացվում են ատելության հիմքով:

Նշվում է, որ իր խոսքում Վոլֆրամ Բեխտելը մատնանշել է քաղաքական գործիչների կարևոր դերակատարումը ատելության խոսքից զերծ մնալու և դրա կանխարգելման ուղղությամբ:

Հայերեն العربية English Français

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ