Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտությամբ ռեժիսոր Վահեն Եվրոպայից ներկրված խխունջների համար Բյուրականում ֆերմա է հիմնադրել: Այն Հայաստանում առաջինն է. խխունջների համար ստեղծվել են հատուկ պայմաններ:

Վահեն ոլորտն իր համար բացահայտել է պատահմամբ, երբ ընկերներից մեկի խնդրանքով սկսեց ուսումնասիրել Հայաստանում խխունջաբուծության պայմանները:

Սկզբում անհաջողություններն էին. աշխատանքների մեկնարկում Վահեն ուսումնասիրում էր հայկական լեռնային խխունջը, որը բուծման ենթակա չէր: Ի վերջո, կնոջ խորհրդով մեկնեց Հունաստան, մասնակցեց դասընթացների և սովորեց խխունջաբուծության նրբությունները, մեթոդներն ու եղանակները:

Այժմ Վահեի ֆերմայում խխունջների համար կան բոլոր նպաստավոր պայմանները՝ առողջ սնունդ, անհրաժեշտ խոնավություն... Ամեն ինչ հարմարեցված է։ Ֆերմայում բնակվում են եվրոպական երկու տեսակի խխունջներ։

Խխունջների ֆերման Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Վահեն կարողացել է ֆերմայում տաղավար կառուցել՝ հյուրերին ընդունելու և համեղ դելիկատեսներ պատրաստելու համար:

«Ի զարմանս ինձ՝ տեսա, որ խխունջաբուծությունը գյուղատնտեսական, անասնապահական շատ լուրջ ուղղություն է, որը տարածված է Եվրոպայում ու հասել է Լատինական Ամերիկա: Սա եվրոպական գյուղատնտեսական ուղղություն է, համարվում է ծույլերի ֆերմա. քիչ բան կա անելու, քո օրվա ռիթմը դառնում է «խխունջային», դանդաղ, մտածված ու հանգիստ: Վերաբերվում եմ որպես փոքր եղջերավոր անասնապահության, ամենափոքր: Կառուցված տաղավարն օգնեց, որ եկամուտ ունենամ: Հյուրեր ենք ընդունում, խխունջների պատրաստման մաստեր կլաս ենք անում, համտես, հյուրասիրություն: Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի ծրագիրն իրապես կարևոր է ինձ համար: Եթե ծրագիրը չլիներ, իմ եկամտի աղբյուրը կլիներ ֆերմայի մեծացումից հետո: Իսկ այս ծրագիրն ինձ օգնեց այնքանով, որ կարողանամ ֆերման պահեմ»,- նշում է Վահե Հախվերդյանը:

Վահեի խխունջների ֆերման եզակի տուրիստական ուղղություն է, նաև՝ տարածաշրջանում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Հայերեն English

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել