Քոչարյանն առաջարկում է Իրանին ներգրավել Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետության մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իրանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը խորացնելու հնարավորություն է տեսնում և դա համարում է անհրաժեշտություն՝ որպես Հայաստանի անվտանգության բաղադրիչի մի մաս:

Նրա խոսքով՝ բացի Հայաստանից միակ երկիրը, որի համար Սյունիքի մարզը կարևոր է, Իրանն է։ «Հայաստանի ամենաթույլ տեղը Սյունիքն է, նաև սա այն տարածքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը, և դա բացահայտ է: Հիմա մեկ հարց, ո՞ր երկիրն է, բացի Հայաստանից, որի համար Սյունիքը կարևոր է, Իրանը: Հիմա սա դժվա՞ր էր կռահել, որ պետությունը, որը բացի հայտարարություններից, բացի հորդորներից կարող է գործնական քայլերի դիմել, միայն Իրանն է։ Այս 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չարվեց` առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Այս ընթացքում Իրանի հետ որոշ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար։ Հարցն այն է, որ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր օդային սահմանը և Ռուսաստանից Հայաստան ռազմամթերքի փոխադրումը բարդացել էր: Նրա խոսքով՝ պատկերը նույնն է՝ Վրաստանը իր տեղում է, Վրաստանը մեր հարևանն է, մենք սահման չունենք Ռուսաստանի հետ, և նույն խնդիրն առաջանալու է: «Հիմա, երբ քարտեզին նայում ես, տեսնում ես, որ միակ ցամաքային սահմանը, որով դա կարելի է ապահովել, Իրանն է: Հիմա ինչո՞ւ այդ հնարավորությունից չեք օգտվում, չեք փորձում այդ հնարավորությունն օգտագործել: Ռուսաստանն այսօր Իրանից անօդաչու թռչող սարքեր է գնում և դրանք բավականին արդյունավետ օգտագործում է: Հիմա, ինչո՞ւ մենք մինչև այսօր չունենք հարվածային անօդաչու սարքեր, երբ մեր հարևանն ունի բավականին մեծ տեսականի, և ասում են, որ բավականին որակյալ է»,- հարցադրում արեց Քոչարյանը:

Քոչարյանն այս համատեքստում առաջարկում է Իրանին ներգրավել Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետության մեջ: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ պետք է իրավիճակը գնահատես և այնպիսի լուծումներ գտնես, որը չեզոքացնում է առաջացած խնդիրները:

ՀՀ երկրորդ նախագահն այն կարծիքին է, որ, քարտեզին նայելով, կարելի է հասկանալ, որ Իրանը միակ երկիրն է, որը կարող է զսպող գործոն հանդիսանալ և Թուրքիայի, և Ադրբեջանի համար:

Հայերեն English Français Русский

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Իրանը թույլ չի տա միջուկային նյութերի արտահանում իր տարածքից. Ռեզայի

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել սահմանամերձ 82 բնակավայրերի սոցիալական աջակցությունը մեկ տարով երկարաձգելու նախագծին

Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել

Փաստաբանները պնդում են, թե Արսեն Գևորգյանի համար բուժօգնության հասանելիություն չի ապահովվել, ՔԿԾ-ն հակադարձում է՝ ներկայացնելով ժամանակագրություն

Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի

Միրզոյանն ու Տավիոն Անթալիայում քննարկել են Հայաստան–Ֆինլանդիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները