Ադրբեջանի ագրեսիայից տուժած ընտանիքներին աջակցելու նախագծեր են շրջանառվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է երկու նախագիծ՝ ուղղված 2022 սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, մյուսը՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին:

Այս մասին «Արմենպրեսի»-ի հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Վերջինիս խոսքով՝ առաջին ծրագիրը հնարավորություն կտա ֆինանսական աջակցություն տրամադրել վիրավորում, (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներին, ովքեր նշված ժամանակահատվածում բժշկական հաստատություններում ստացել են բժշկական օգնություն և սպասարկում, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն հաշմանդամության երրորդ խումբ: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ յուրաքանչյուր շահառուին 500 հազար դրամի չափով։

Մյուս ծրագիրը, որը ևս շրջանառության մեջ է, նախատեսում է սոցիալական աջակցություն՝ 2022 սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին։

«Նախագծի ընդունման դեպքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցություն»,- նշեց խոսնակը:

Նախագծերն այս պահին շրջանառվում են շահագրգիռ գերատեսչությունների շրջանակում․ ամփոփելուց հետո կներկայացվեն ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Հայերեն English Русский

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը