Քաղաքականություն

Մոսկվան քայլեր կձեռնարկի 2020 թ. և 2021 թ. եռակողմ համաձայնությունների լիարժեք իրականացման համար.ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

1 րոպեի ընթերցում

Մոսկվան քայլեր կձեռնարկի 2020 թ. և 2021 թ. եռակողմ համաձայնությունների լիարժեք իրականացման համար.ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2020 թ. ողբերգական իրադարձությունների մեկնարկի հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների հիշատակը, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին առողջություն և ապաքինում ենք մաղթում:

Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար։

Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում