Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը
1 րոպեի ընթերցում
![Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093510.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 69 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գորոխը։
«Այո, այդպես է... այսօր ժամը 2-ին», - ասել է Գորոխը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա հավելել է, որ հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ։
Մոիսեևը 69 տարեկան էր։ Նա ծանր հիվանդ էր, երկու անգամ ուղեղի կաթված էր ստացել։ 2015 թվականից դադարեցրել էր ելույթները և չափազանց հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։