Մշակույթ

Կյանքից հեռացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի աստղ Լուիզա Ֆլեթչերը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի աստղ Լուիզա Ֆլեթչերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը, ով «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Թռիչք կկվի բնի վրայով» հանրահայտ ֆիլմում բուժքրոջ դերի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Variety-ն:

Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆլեթչերը մահացել է քնած ժամանակ: Նա ապրում էր Ֆրանսիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում