Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետի պաշտոնում կհամակարգի մի քանի ոլորտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կհամակարգի Երևանի շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի, կառավարության հետ իրականացվող ծրագրերի ոլորտները, ինչպես նաև կվերահսկի և կհամակարգի թաղապետարանների աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշեց, որ հանրային շահը պետք է գերակա լինի անհատական շահից և հենց այդ բանաձևով էլ պետք է լուծել բոլոր խնդիրները:

«Մեր երազանքի Երևանը հնարավոր չէ ունենալ առանց երևանցիների օգնության: Երևանի համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր բնակիչ, ինչպես մի մեծ ընտանիքում և այդ մշակույթի սերմանումը մեր առաջնային նպատակներից է: Որքան էլ մեր մաքրության պահապանները մեր հետևից հավաքեն, մաքրությունը մեր բոլորիս հանրային պատասխանատվությունն է: Մեր կողմից հասանելիքն անելով՝ վստահ եմ, որ քաղաքում բոլորովին այլ մթնոլորտ կձևավորենք»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ քաղաքում չկան մանր խնդիրներ , որովհետև հենց մանրուքներն են վնասում առողջ միջավայրը` փչացնելով մեր առավոտն ու երեկոյան հանգիստը:

«Իմ մշտական կապը ես պահպանելու եմ երևանցիների հետ` վարչական շրջայցերով ընդունելություններով, օգտագործելով էլեկտրոնային հարթակները»,-նշեց նա:

Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում Տիգրան Ավինյանին նշանակեց փոխքաղաքապետ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան