Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը և ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը մտքեր են փոխանակել Հայաստանին, Սփյուռքին և Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը և ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը մտքեր են փոխանակել Հայաստանին, Սփյուռքին և Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովի հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին կուսակցության 135-ամյակի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:

Մտքեր են փոխանակվել Հայաստանին, Սփյուռքին եւ Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ՝ այս համատեքստում առանձնացնելով քաղաքական ուժերի միասնական գործելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաեւ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում