Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում տասներկու համերգ կանցկացվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կտրվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի մեկնարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն անցկացվելու է մինչև նոյեմբերի 6-ը: Փառատոնային օրերին կկազմակերպվի 12 համերգ, որոնք տեղի կունենան Երևանում, Կապանում և Չարենցավանում:

Փառատոնին կմասնակցեն հայտնի երգեհոնահարներ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաև վարպետության դասեր:

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանն ու Մարինա Նահապետյանը:

«‎Երգեհոնն իր առանձնահատուկ տեղն ու լսարանն ունի հայաստանյան մշակութային կյանքում։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Հաշվի առնելով գործիքի եզակիությունն ու երգեհոնային երաժշտության նկատմամբ մեր ունկնդրի հետաքրքրությունը՝ գաղափար հղացավ կազմակերպելու նման մասշտաբային փառատոն։ Գաղափարը մի քանի տարվա պատմություն ունի, համավարակը և պատերազմը ստիպեցին փոքր-ինչ հետաձգել իրականացումը, սակայն ուրախ ենք, որ այս համերգաշրջանում հանդիսատեսին կներկայացնենք Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը։ Ստամբոլցյանը ելույթ է ունեցել Կամերային երաժշտության տանը կայացած առաջին երգեհոնային երաժշտության համերգին»‎,-նշում է փառատոնի նախաձեռնող, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Փառատոնի ծրագրում ներառված է նաև Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ:

Փառատոնն անցկացվելու է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն English

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ