Մոսկվայի օրերի շրջանակներում բարեգործական հիմնադրամը ինտերակտիվ գրքեր նվիրեց տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օրերի շրջանակում «Տարածաշրջանային բարեգործական հիմնադրամ»-ը տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին նվիրեց ինտերակտիվ հատուկ գրքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց, որ միջոցառմանը ներկա են տեսողական խնդիրներ ունեցող հատուկ կենտրոնի երեխաներ և Հայաստանի տարբեր մարզերում գործող մանկավարժահոգեբանական կենտրոնների ղեկավարներ:

«Այսօր բարեգործական կազմակերպությունը ինտերակտիվ գրքեր նվիրեց երեխաներին, որոնք պատրաստվել են հենց նրանց համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տարածաշրջանային բարեգործական հիմնադրամ»-ին, որը Մոսկվայի ղեկավարության աջակցությամբ անում է ամեն ինչ՝ նոր մտքեր, գաղափարներ իրագործելով: Իսկ Երեխաներին նվիրում ենք գրքերը ,որպեսզի նրանք լինեն, խաղաղության, սիրո մեջ և միմյանց բարություն և ընկերասիրություն փոխանցեն»,- ասաց նա:

«Տարածաշրջանային բարեգործական հիմնադրամ»-ի վարչության նախագահ Տատյանա Դեգենը նշեց, որ իրենց կազմակերպությունը գրքեր է արտադրում դեռ անցած դարի 90-ականներից, բայց ադապտացված, պատկերազարդ, շոշափելի ու ձայնային գրքեր հիմնադրամը տպագրում է մոտ 10 տարի:

«Մեր ստեղծած ինտերակտիվ երկու գրքերը հավաքածուներ են հատուկ կարդացող գրիչներով: Գրքերը հնարավորություն են ստեղծում շոշափել և լսել հերոսների ձայները»,-ասաց նա:

Տատյանա Դեգենը ընդգծեց, որ այս նվերը երեխաներին են փոխանցում Մոսկվայի քաղաքապետի անունից:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը