Քաղաքականություն

Չենք պատրաստվում ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել. Փաշինյանը վստահեցնում է՝ որևէ թուղթ չի ստորագրել

5 րոպեի ընթերցում

Չենք պատրաստվում ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել. Փաշինյանը վստահեցնում է՝ որևէ թուղթ չի ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ որևէ փաստաթուղթ ինքը չի ստորագրել, որևէ փաստաթղթի նախագիծ անգամ չկա, այսպիսով ՀՀ զինվորներին հրամայում է կանգնել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում, չտրվել մանիպուլյացիաների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ։

«Քիչ առաջ իմացա՝ մարդիկ լուրեր են տարածում, թե ես որևէ փաստաթուղթ եմ ստորագրել: Դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Ես պաշտոնապես ասում եմ, որ որևէ թուղթ ստորագրված չէ, ավելին՝ որևէ թուղթ չի նախապատրաստվում ստորագրման, որևէ թղթի մասին խոսակցություն չկա: Եվ սա արվում է հատուկ, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորի դիմադրությունը թուլացնեն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ որև փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրել:

Նա հավելեց՝ ինչ ինքն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է, նախկինում իր ասած հրապարակային դիրքորոշումներից չի տարբերվում որևէ բանով: Վարչապետը հիշեցրեց՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համար առաջարկել է կետեր, հայկական կողմն ասել է, որ այդ կետերում անընդունելի ոչինչ չկա, սակայն դա օրակարգի ոչ բոլոր հարցերն է ներառում, լրացրել է այդ օրակարգը, որը ներառում է նաև ԼՂ-ի ժողովրդի իրավունքները, անվտանգության երաշխիքները և սրանից բխող այլ պայմանները, որոնք երաշխավորում են ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքների իրացումը:

Իսկ թե ինչու է ինքն այսօր ԱԺ-ում խոսել Հայաստանի 29 հազար 800քմ տարածքի մասին, ՀԽՍՀ-ի մասին՝ նա պարզաբանեց, որովհետև այսօր ոտնձգության է ենթարկվում ՀՀ-ն:

«Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով միջանցք որևէ մեկին չենք տալու: Մենք թուղթ չենք ստորագրելու, որը ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ: Բացառվում է նման բան»,-վստահեցրց վարչապետը:

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ որևէ թուղթ չի ստորագրել:

«Ոչ մի թուղթ չեմ ստորագրել: Նման բան նախատեսված չի եղել, թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պիտի կամ ստորագրվի, կամ չստորագրվի: Առաջիկա օրերի համար էլ նման բան նախատեսված չէ: Այս պահին ընդհանրապես որևէ բան՝ տեքստ, թուղթ չկա, որ ստորագրեմ կամ չստորագրեմ: Ինձ ասում են՝ այսօր զինվորներն են սահմանից զանգում, ասում՝ ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել, այսինքն մեր սահմանն էլ չենք պահո՞ւմ»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց համախմբվել պետականության շուրջ՝ պաշտպանելու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:

«Մեր հայրենիքը՝ ՀՀ-ն, ավելին է, քան սրբությունը, դա սակարկման ենթակա չէ: Այսօր ես սա եմ ասել ԱԺ ամբիոնից: Մենք, կլինի միջանցքով, թե այլ բանով, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել, չենք պատրաստվում: Ես հայտարարել եմ, որ մյուս կողմից մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ թեկուզ ոչ երազանքային, բայց այնուամենայնիվ կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել և գնալ այդ լուծումներին»,-ասաց նա:

ՀՀ զինվորներին հրամայեց կանգնել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում, չտրվել մանիպուլյացիաների:

Մանրամասները՝ տեսանյութում

Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ ԱԺ-ում վարչապետն ասել էր. «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան»կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»:

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Քաղաքականություն

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում