Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ, ո՞րն է ձեր օրակարգը. ԱԺ նախագահը սուր քննադատության ենթարկեց ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սուր քննադատության ենթարկեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նախագահի համար անհասկանալի է, թե էլ ի՞նչ պետք է լինի, որ ընդդիմությունը ներկայանա Ազգային ժողով:

«Ինչի՞ն եք բա դուք մասնակցում, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք: Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը, անվտանգությունից դուրս: Ուզում եմ հասկանալ:

Ադրբեջանի մասով հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, չորրորդ կետով էլ նշում եք Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գալու մասին: Լու՞րջ, բա ի՞նչ անենք, դուրս գա՞նք: Էլի երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք»,- հետաքրքրվեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԱԺ, խոսում էր հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին, զոհերի, վիրավորների մասին, իսկ ընդդիմությունը ասում է «Մենք մեր օրակարգը ունենք»:

«Մի եկեք էլի դահլիճ, որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ խնդրում: Գալիս եք, ու՞մ եք պետք: Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկել: Այստեղ քաղաքական հարց չկա՝ «քոչարյանական», «սերժական» և այլն, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք: Մի եկեք»,- եզրափակեց Սիմոնյանը:

Հայերեն Español

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին