«Երկու կողմերին» զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ. Կալյուրանդը դատապարտել է ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումների փաստի առնչությամբ։

«Ես խստորոն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից նախորդ գիշերվա լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների դեմ։ Տեղեկություններ կան ինտենսիվ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին, որոնք թիրախավորել են Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական բնակավայրերը՝ պատճառ դառնալով դեռևս անհայտ թվով զոհերի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Կալյուրանդը՝ ընդգծելով, որ այս նոր ագրեսիան շարունակությունն է մարտին և օգոստոսին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, որոնց ժամանակ ադրբեջանական կողմն օգտվել էր ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված համաշխարհային և տարածաշրջանային իրադրությունից։

«Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը հստակորեն կերպով պատասխանել այս անընդունելի ուժի կիրառմանը։ Սա «երկու կողմերին» զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ։ Ընդամենը երկու շաբաթ առաջ էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում համաձայնության եկան՝ մեկ ամսվա ընթացքում սկսելու աշխատել խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Կոչ եմ անում Բաքվին չվատնել այս պատմական հնարավորությունը և առանց հապաղման վերադառնալ բանակցային սեղան»,- հայտարարել է Կալյուրանդը։

Հայերեն English Español Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը