ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ իր համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որևէ փոփոխություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳն մամուլի խոսնակ Նասեր Քենանին:
Նա նշել է, որ Իրանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և խոսել երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին:
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ երկիրը պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել՝ երկու հարևան երկրների միջև վեճերը հարթելու համար: