Քաղաքականություն

Խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե

1 րոպեի ընթերցում

Խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտարարություն է տարածել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ կրկնվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի սցենարը, այս անգամ Ադրբեջանի զինված ուժերի ռմբակոծությունների հետեւանքով Սյունիքում եւ այլ վայրերում խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլին միասնական եւ անհապաղ միջազգային արձագանք»,- գրել է Բուայեն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում