ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհի տնտեսական ազատությունը․ 2022»-ի տարեկան զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանը 11-րդ հորիզոնականում է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` 2016թ․-ին Հայաստանը եղել է 29-րդ տեղում, 2017թ.-ին` 27-րդ, 2018թ․-ին 18-րդ, իսկ 2019թ-ին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը, 2020 թվականին՝ 11-րդ հորիզանականը:
Զեկույցում ներառված է 165 երկիր: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից կազմել է 7.84: Զեկույցը չափում է տնտեսական ազատությունը՝ վերլուծելով մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ պետական ծախսերը և հարկումը:
Առաջատար եռյակում են՝ Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան: