Ակնհայտ է, որ բանակում մեծ փոփոխություններ են իրականացվում․Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերում մեծ փոփոխություններ են իրականացվում՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից, վերջացրած կադրային փոփոխություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել սահմանին սադրանք նախապատրաստելու համար, Սիմոնյանը ասաց, որ Ադրբեջանը մշտապես իր գործելաոճը ունեցել է, մշտապես դրանք օգտագործել է բանակցությունների ընթացքում, բայց ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, թե այսօրվա իշխանությունները չեն կարող և չեն կարողանալու բանակցել, բանակցային գործընթացը շարունակվում է։

Ազգային ժողովի նախագահը ընդգծեց՝ Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին։

«Հայաստանի քաղաքացին և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ հարևան երկրների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով։

Օրենսդրական նախաձեռնություններով, կադրային մեծ փոփոխություններով առաջ ենք գնալու բանակը զարգացնելու ուղղությամբ: Ի դեպ, մինչև պատերազմը հաճախ ասում էին, որ բանակը գլխատել են և այլն, բայց նման բան չի եղել։ Հիմա ակնհայտ է դառնում, որ բանակում մեծ փոփոխություն կան։ Ես կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր աշխատանքը կատարում է բավականին հաջող»,- ասաց Սիմոնյանը։

Հայերեն English Español

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ