Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել Իրանի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռքբերել՝ խորացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պայմանավորվածությունների շրջանակում հայ- իրանական դիվանագիտական հարաբերությունների 30- ամյակի, ինչպես նաեւ՝ երկու երկրների մշակութային կապերի հաստատման ծրագրի շրջանակներում նախօրեին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սերտ համագործակցությամբ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզային ենթակայության դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Հայերեն Русский Türkçe

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից