Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ է շրջանառվելու ընդդիմության պատգամավորներին մանտադից զրկելու նախագիծը, Սիմոնյանը պատասխանեց, որ դա նախագիծ չէ, այլ օրենքի պահանջ։

«Դա շրջանառման կարիք չունի. երբ լրանում է թույլատրելի բացակայությունների չափը, պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը մտնում է օրակարգ։ Դեկտեմբերին, երբ ավարտվի նստաշրջանը, դրա մասին կարող ենք խոսել։ Վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով խուսափել դրանից՝ կամ բժշկի թուղթ ներկայացնել, կամ ինչ-որ ձևով գալ մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով։ Իսկ տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, ըստ տվյալների հարցը կմտնի խորհուրդ և որոշում կկայացվի»,- ասաց Սիմոնյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում