Ալեն Սիմոնյանն անլուրջ է համարում ընդդիմության բոյկոտը և այլընտրանքային նիստ անցկացնելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անլուրջ է համարում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Ազգային ժողովի նիստը բոյկոտելը և Ազգային ժողովից դուրս քննարկումներ անցկացնելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմության այդ քայլը չի վնասի Ազգային ժողովի աշխատանքներին, որովհետև ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը։

«Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ։ Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- հավելեց Սիմոնյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովի նիստին չեն ներկայացել՝ փոխարենը «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկում են կազմակերպել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Նա նշել է, որ իրենք ՀՀ քաղաքացիներից մանդատ են ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար:

Հայերեն English Español

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին